ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Դարչին` անուշաբույր ու շատ օգտակար


 

3 (1)

Ձեր խոհանոցում եղած բոլոր համեմունքներից դարչինը ոչ միայն ամենաանուշաբույրն ու զգլխիչն է, այլև օգտակարը: Մի պտղունց այս համեմունքը սուրճին կամ աղանդերին, բացի համը լավացնելուց, նաև դրական է ազդում մարդու առողջության վրա: Ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դարչինը պետք է ավելացնել ճաշացանկին, հատկապես եթե ուզում եք լավացնել սրտանոթային համակարգի վիճակը:

Սրտանոթային հիվանդությունների դեմ

Մի պտղունց դարչինն ամեն օր օգտագործելը դրական է ազդում սրտի աշխատանքի և արյան շրջանառության վրա: Դարչինը դուրս է բերում խոլեստերինը, ամրացնում անոթների և սրտի պատերը, կանխում ինֆարկտի և կաթվածի վտանգը, կանոնավորում ճնշումը հիպերտոնիկների մոտ:

Նիհարելու համար

Հենց ավելորդ գլյուկոզ առաջացնելու պրոցեսն ընկճելու հատկությունը դարչինը դասում է նիհարելուն նպաստող համեմունքների առաջին շարքում: Ահա թե ինչու եթե սիրում եք քաղցր կարկանդակներ ուտել, վրան առատորեն դարչին շաղ տվեք:

Ըստ բժշկական հետազոտությունների` դարչինը նաև ակտիվորեն նպաստում է մարսողության համակարգում ճարպերի ճեղքմանը: Իսկ դա հենց այն է, ինչ պետք է նյութափոխանակությունն արագացնելու համար:

Շաքարային դիաբետի ժամանակ

Քանի որ դարչինի արմատը հայտնի է որպես արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու միջոց, շաքարային դիաբետով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում ուտելիքին ավելացնել մեկ քառորդ թեյի գդալ դարչինի փոշի: Այս համեմունքը կօգնի կարգավորելու արյան մեջ շաքարի մակարդակը:

Հայտնի է, որ այս ախտորոշմամբ մարդիկ ավելի հակված են սրտանոթային համակարգի հիվանդությունների, որոնք այս համեմունքը օգնում է կանխելու:

Հակասեպտիկ ազդեցություն

Դարչինի արմատն օժտված է օգտակար հակասեպտիկ հատկություններով, սպանում է սնկերը և ատամնափուտի առաջացմանը նպաստող մանրէներին: Ահա թե ինչու այս համեմունքը մտնում է բազմաթիվ ատամի մածուկների, բերանի խոռոչի ողողումների համար և թարմացուցիչ լուծույթների բաղադրության մեջ:

Գերմանացի բժիշկներն իրենց հետազոտություններով ապացուցել են դարչինի հակասնկային ազդեցությունը և նրա արդյունավետությունը հեշտոցային սնկի և միզուղիների կանդիդոզի ժամանակ: Այս դեպքում կարելի է դարչինի թուրմով ցնցուղում կատարել և դարչինով թեյ խմել:

Մրսածության և գրիպի ժամանակ

Հիանալի օգնում է դարչինով տաքացնող թեյը: Կես լիտր եռման ջրին ավելացրեք դարչինի ձողիկ և թրմեք 10-15 րոպե: Ցանկության դեպքում կարելի է նաև մեղր ավելացնել, սակայն արդեն` մի փոքր սառած թեյին: Կարելի է նաև ավելացնել նարնջի կեղև. թեյը կլինի տաքացնող և շատ համեղ:

Կարելի է նաև խմել դարչինով կաթ: Մեկ բաժակ կաթին ավելացրեք 1/3 թեյի գդալ աղացած դարչին և 1 ճաշի գդալ մեղր: Մեղրն ավելացնում են 60 աստիճանից ոչ տաք կաթին:

.sg-popup-overlay-1, .sg-popup-content-1 { z-index: 9999 !important; } #sg-popup-content-wrapper-1 { padding: 0px !important; } -->
Загрузка...