Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղայի սպանության գործով 20-ամյա կասկածյալին ձեռնաշղթայված տեղափոխեցին քննչական կոմիտե (ֆոտո, տեսանյութ)


 

Քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննչական կոմիտե տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման մեկուսարանից, ով ձեռնաշղթայված էր, և նրան ուղեկցում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման (cпецназ) ծառայողները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հարությունյանը, ով կասկածվում է հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Արա և Ալիկ Բանդուրյանների քեռու՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Կարեն Հակոբյանի տղային՝ 29-ամյա Հայկ Հակոբյանին սպանելու մեջ, այսօր տեղափոխվելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Նյութի աղբյուրը`

YN.am

.sg-popup-overlay-1, .sg-popup-content-1 { z-index: 9999 !important; } #sg-popup-content-wrapper-1 { padding: 0px !important; } -->
Загрузка...