Արտաշավան-Աշտարակ ավտոճանապարհին խիտ մառախուղ է


maraxux1-600x390

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արտաշավան-Աշտարակ ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մ։

Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել  խիստ անհրաժեշտության դեպքում։

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն


Աղբյուր՝ Արտաշավան-Աշտարակ ավտոճանապարհին խիտ մառախուղ է

Загрузка...