ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցն առաջիկայում չի քննարկվի


 

janelidze

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը 2017-ին կայանալիք գագաթնաժողովում չի քննարկելու. հաղորդել է Sputnik Georgia-ն:

«Ըստ մեր տեղեկությունների՝ դա լինելու է մինի-գագաթնաժողով միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ և այլ ձևաչափեր չեն դիտարկվելու: Գագաթնաժողովը գլխավորապես անցկացվում է ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության կապակցությամբ: Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ՆԱՏՕ-ի 2018-ի գագաթնաժողովի վրա, որտեղ ներկայացվելու են մեր գերակայությունները»,- ասել է նախարարը:

Պաշտոնյան նշել է, որ 2017 -ին կշարունակվի Վրաստանի ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ին:


Աղբյուր՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցն առաջիկայում չի քննարկվի

.sg-popup-overlay-1, .sg-popup-content-1 { z-index: 9999 !important; } #sg-popup-content-wrapper-1 { padding: 0px !important; } -->
Загрузка...