Սեյրան Օհանյանը կորցրել է հիշողությունը

Загрузка...

62586Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` երեկ, հանդես էր եկել քաղաքական նոր հայտարարությամբ: Նախկին նախարարը այս անգամ անդրադարձ է կատարել Արցախի խնդրի կարգավորմանը: Նա իր խոսքում անդրադարձ է կատարել ներկայումս խնդրի շուրջ ամենաքննարկվող կարծիքներին, այդ թվում նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

Սեյրան Օհանյանը իր հայտարարության մեջ մի քանի կոշտ շեշտադրումներ էր արել:  Նախկին նախարարը մասնավորապես հայտարարել էր.«Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար` անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։
Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը։

Նախկին նախարարը կարծես կորցրել է հիշողությունը: Նա մոռացել է, որ ինքն ամեն բան արել է, որպեսզի ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունները չհեռանան: Նա ընտրական կեղծարարության մաս է դարձրել զինվորներին և սպայական կազմին՝ նրանց ստիպելով քվեարկել բացառապես իշխանությունների օգտին: Նա մոռացել է, որ 2008 թվականի մարտի 1-ին զորք է մտցրել Երևան և այդպիսով պահել վստահություն չվայելող մարդկանց իշխանությունը:


Աղբյուր՝ Սեյրան Օհանյանը կորցրել է հիշողությունը

Загрузка...