Նրանք հպարտություն բերեցին մեզ


15748347_933196580158333_80662809_oԸնդամենը օրեր անց մենք հրաժեշտ կտանք 2016 թվականին: Տարին բարդ էր աշխարհի և հատկապես Հայաստանի համար: Անցնող տարվա ընթացքում եղան բազմաթիվ արհավիրքներ, որոնք անցան Հայաստանի գլխով: Չնայած այս դժվարին օրերին եղան նաև լուսավոր պահեր, որոնք հպարտություն պարգևեցին մեզ բոլորիս: Փորձենք ամփոփել այս տարվա մեր հաջողությունները և իրողությունները, որոնք մեզ հպարտաալու տեղիք տվեցին:

Սահմանին կանգնած զինվորն ու սպան այն անձիք են, ովքեր այս տարվա ընթացքում ստիպեցին մեզ հպարտանալ նրանցով: Չնայած ապրիլյան պատերազմի անդառնալի կորուստներին նրանք ապացուցեցին, որ հայրենիքի սահմանները պաշտպանված են: Սահմանին կանգնած զինվորանները խառնեցին բոլոր այն խաղացողների քարտերը, որոնք դավադրություն էին կազմակերպել Հայաստանի դեմ `ապրիլին:

Հայաստանի համար հաջորդ պատվաբեր իրողությունը մեր օլիմպիականներն էին: Ռիոում կայացած օլիմպիական խաղերը փայլուն էին Հայաստանի համար: Չնայած մրցավարական որոշակի անարդարության մեր հավաքականը փառքով վերադարձավ: Իհարկե մարզական հաղթանակը կերտվեց մարզիկների ձեռնարկմամբ, սակայն պետք է նկատել նաև այն մեծ աշխատանքը, որ այս ընթացքում իրականացրել է ՀԱՕԿ-ը և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Մարզական այս մեծ հաղթանակը մեզ հասանելի դարձավ նաև ՀԱՕԿ-ի քրտնաջան և արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

Տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցավ նաև միջազգային մասշտաբի միջոցառում: «Ավրորա» մրցանակաբաշխություն, մարդասիրական աներևակայելի օրինակներ, համաշխարհային մասշտաբի միջոցառում, որը հպարտության, վեհության զգացումներով լցրեց մեր հոգին ու ևս մեկ անգամ շեշտեց մարդու անսահման հնարավորությունների և ուժի մասին:

 


Աղբյուր՝ Նրանք հպարտություն բերեցին մեզ

Загрузка...

Интересное на блоге