Որտե՞ղ է նշելու Ամանորը՝ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը


կարինե«2016 թ-ը նշանավորվեց և ՛ բացասական և՛ դրական իրադարձություններով: Ապրիլյան իրադարձությունները, հուլիսյան իրադարձությունները հասարակության վրա ծանր ադեցություն ունեցան, իսկ դրական ֆոնին ՝ մենք նշեցինք անկախության 25 ամյակը նոր սենրնդի հետ, Հռոմի պապը ժամանեց Հայաստան իր հետ օրհնություն բերելով Հայաստան:  Մենք պետք է հետևություններ անելով առաջ գնանք: 2017թ շատ պատասխանատու տարի  է լինելու մեզ համար ՝ խորհրդարանական ընտրությունների առումով, և հուսով եմ կանցկացվեն պարզ թափանցիկ  արդար ընտրություններ, և մենք պետք է այնպես անենք որ նոր խորհրդարանը խոսք ասող լինի որոշակի դերակատարությունը ունենա մեր կյանքում»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Այն հարցին թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ՝ Կարինե Աճեմյանը որտեղ  է պատրաստվում նշել Ամանորը և Սուրբ Ծնունդը, վերջինս մեծ ոգևորությամբ ասաց. «Իմ ամենասիրելի միջավայրում՝ իմ տանը , քանի որ տարվա ընթացքում ես և ամուսինս շատ զբաղված ենք լինում, և սա առիթ է միասին լինելու, հարզատների հետ շփվելու , շատ սիրում եմ Նոր տարին և սիրում եմ անցկացնել այն տանը ուրախ և հեքիաթային սպասումներով »:


Աղբյուր՝ Որտե՞ղ է նշելու Ամանորը՝ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը

Загрузка...