Արսեն Բաբայանի հայրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Загрузка...

8953e035e3b282c7aa9d08127982d64cԱժ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն պետ Արսեն Բաբայանի հայրը` նախկին դատախազ Հակոբ Բաբայանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Նրա դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան: Datalex.am դատական տեղեկատվականից տեղեկանում ենք, որ Հակոբ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով փաստաբանական գործունեություն ծավալող «ՀԿԳ» և «ՀԿԳ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ» ՍՊԸ փաստացի ղեկավարը, ՀՀ դատական ատյաններում «Լուվի» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու և ի նպաստ նրա երաշխավորված դատական ակտի կայացումն ապահովելու պատրվակով սակայն դատական գործընթացի վրա իրավաբանական գործունեությունից դուրս որևէ ազդեցություն իրականում չունենալով, խարդախությամբ` վստահությունը չարաշահելու եղանակով, 2013-2014թ. ընթացքում պահանջել և անձամբ,մաս-մաս ստանալով, հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 20.195.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար: Հակոբ Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Գործը կքննվի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ: Առաջին նիստը դեռ նշանակված չէ:

Գրում է ՀՐԱՊԱՐԱԿ օրաթերթը


Աղբյուր՝ Արսեն Բաբայանի հայրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Загрузка...