Ո՞ր դեպքում է կերակրող մոր կաթը փոխում գույնը (լուսանկարներ)

Ինչպես երիտասարդ մայրիկների մեծ մասը, Մելլորի Սմոզերսը նույնպես կանգնած էր բարդ ընտրության առաջ՝ կերակրել նոր ծնված երեխային կրծքո՞վ, թե՞ պահպանել կազմվածքը և փոխարինել կաթն արհեստական կերով:

Ամեն ինչ լավ ծանր ու թեթև անելով՝ Մելլորին որոշեց, որ փոքրիկի առողջությունից առավել թանկ ու կարևոր բան չկա:

Այդ պատճառով էլ նա սկսեց կերակրել դստերը բնական ճանապարհով՝ կրծքով:

Սկզբում մայրիկը շատ էր անհանգստանում՝ արդյոք նա ամեն ինչ ճիշտ էր անում:

Ժամանակ առ ժամանակ Մելլորին կթում էր իր կաթը՝ որակը ստուգելու համար:

Կինն անհանգստանում էր, որ իր կաթը շատ ջրիկ է, և երեխային կարող էր լրացուցիչ սնունդ հարկավոր լինել:

Վերջերս երիտասարդ մայրիկը ինչ-որ տարօրինակ բան նկատեց. իր կաթի գույնը խիստ փոխվել էր:

Այդ փաստը շատ անհանգստացրեց Մելլորին և նա շտապեց հիվանդանոց՝ պարզելու, թե բանն ինչ է:

Բժիշկները նրան հանգստացրին, ասացին, որ անհանգստանալու ոչ մի առիթ չկա:

Կաթի գույնը կախված է մայրիկի սննդակարգից:

Օրինակ, եթե մայրիկը կերել է շատ քանակությամբ կարոտին պարունակող մթերքներ (գազար կամ դդում), ապա նրա կաթը կունենա նարնջագույն երանգ:

Ավելին՝ կաթի գույնը փոխվում է նույնիսկ մեկ կերակրման ընթացքում:

Սկզբում փոքրիկը ծծում է ջրիկ «առաջնային» կաթը:

Իսկ հետո գեղձերը սկսում են արտադրել յուղոտ «հետին» կաթը, որն ավելի խիտ է և կրեմագույն է:

Նաև մոր օրգանիզմը միշտ արձագանքում է երեխայի պահանջներին և արտադրում է այնպիսի կաթ, որը պետք է փոքրիկին զարգացման տվյալ փուլում:

Պարզվում է՝ կրծքով կերակրման գործընթացի ժամանակ մոր օրգանիզմը անալիզի է ենթարկում փոքրիկի թուքը:

Եվ կախված դրա բաղադրությունից՝ կաթնագեղձերը սկսում են արտադրել այս կամ այն նյութերը:

Այնպես որ, կրծքի կաթը ոչ միայն սննդարար կերակուր է, այլ նաև ունիվերսալ պատվաստում շատ հիվանդությունների դեմ:

Եվ եթե դրա գույնը փոխվել է, դա ընդհանրապես անհանգստանալու առիթ չէ:

Ընդհակառակը, դա նշանակում է, որ մայրիկի օրգանիզմն աշխատում է, ինչպես հարկն է:

Երջանիկ Մելլորին որոշեց կիսվել այս ինֆորմացիայով այլ կերակրող մայրիկների հետ, որպեսզի նրանց հանգստացնի:

Պարզվում է՝ մարդու օրգանիզմն առավել կատարյալ է ցանկացած ժամանակակից լաբորատորիայից: