8 խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն ձեռք բերել ձեր երազանքի կազմվածքը


Գեղեցիկ կազմվածք ունենալու համար հարկավոր է քիչ ուտել և շատ շարժվել. սա գիտեն անգամ երեխաները: Սակայն կան նաև այլ հնարքներ, որոնք ձեզ կօգնեն ավելի սլացիկ տեսք ունենալ:

Ճիշտ ձևակերպեք ձեր նպատակները

Պարզապես որոշակի քանակությամբ քաշ կորցնելը ի սկզբանե սխալ ձևակերպում է:

Այս երկու նկարները պատկերավոր կերպով ապացուցում են ասվածը: Ճիշտ նպատակը ոչ թե քաշ կորցնելն է, այլ ավելորդ ճարպային կուտակումները մկանների վերածելը:

Ճիշտ կերպով սնվեք

Չափազանց կարևոր է սննդակարգում ածխաջրերի, ապիտակուցների և ճարպերի ճիշտ հարաբերակցությունը: Սակայն չի կարելի որևէ մեկից հրաժարվել և բացառել, օրգանիզմի առողջ և բնականոն աշխատանքին հարկավոր է այս ամենի ճիշտ հարաբերակցությունը:

Պարբերաբար ձեզ ամբողջ հասակով նկարեք

Եթե դուք իսկապես ցանկանում եք ձեր երազած կազմվածքին հասնել, ապա նկարվեք: Շաբաթը մեկ: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր պարբերաբար նկարվում են և նկարներով հետևում են իրենց ամեն մի սանտիմետրի փոփոխությանը, ավելի մոտիվացված են լինում և ավելի լավ արդյունքի են հասնում:

Մինչ ընթրելը ապահովեք սենյակում թեթևակի խավար

Ապացուցված է, որ կիսախավար սենյակում, հաճելի և մեղմ երաժշտության ներքո անգամ շատակերները քիչ են ուտում:

Օրագիր պահեք

Օրագիր պահեք, սակայն ոչ թե ձեր սննդակարգի և մարզանքների ռեժիմը կազմելու համար, այլ ձեր ապրումների և հոգեվիճակի մասին գրելու համար: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր օրական գոնե 15 րոպե ժամանակ են տրամադրում իրենց ապրումներն ու էմոցիաները թղթին հանձնելուն, հակված են 3 ամսում 1.5 կգ կորցնել առանց որևէ դիետայի:

Մարզվելիս ճիշտ երաժշտություն լսեք

Մարզանքի արդյունավետութունը անմիջականորեն կապված է դրա ընթացքում հնչող երաժշտության հետ: Ապացուցված է, որ որքան ավելի դինամիկ երաժշտություն է հնչում, այնքան մարդիկ ավելի հակված են ակտիվ շարժվելու և, հետևապես, ավելի շատ կալորիաներ են կորցնում:

45 րոպեից ավել մի՛ մարզվեք

Սկսնակների գլխավոր մոլորություններից. որքան ավելի շատ և երկար մարզվեն, այնքան ավելի լավ արդյունքի կհասնեն: Իսկույն մոռացեք դրա մասին: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարզումը սկսելուց 45-50 րոպե հետո օրգանիզմում սկսում է աճել կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի քանակությունը, որը ոչնչացնում է մկանները: Կորտիզոլի բարձր տոկոսը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և նպաստում է ճարպակալությանը:

Ձկան յուղ ընդունեք

Ձկան յուղը շատ օգտակար է օրգանիզմի համար: Ճապոնիայում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ձկան յուղը ոչ միայն կրճատում է բորբոքումները, կանխում է սրտանոթային հիվանդությունները, այլև նպաստում է ճարպերի քայքայմանը:

axbyur http://blognews.am/arm/news/427172/8-khorhurd-oronq-dzez-kognen-dzerq-berel-dzer-erazanqi-kazmvatsqy.html

Загрузка...

Интересное на блоге