ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Երիտասարդություն գողացողները

Загрузка...

4

Առողջ սնունդը պահպանում է մաշկի երիտասարդությունը և դանդաղեցնում ծերացման պրոցեսները: Հարկ է ընդամենը սահմանափակել որոշակի սննդամթերքի ընդունումը, և արտաքինում նկատելի փոփոխություններն իսկույն կարտահայտվեն: Վտանգավոր սննդամթերքները գողանում են ձեր երիտասարդությորնը, գեղեցկությունն ու առողջությունը: Հիշեք նրանց և ավելի քիչ օգտագործեք: Իսկ ամենալավը` ընդհանրապես բացառեք:

Աղ

Սա համային ռեցեպտորների խաբեբան է, այն ստիպում է մեզ ավելի շատ ուտել, քան պահանջվում է: Աղն առաջացնում է մաշկի ջրազրկում և վաղաժամ ծերացում:

Ի՞նչ անել: Հրաժարվեք չափից ավելի աղի ուտեստներից: Փոխարինեք աղը համեմունքներով` չորացրած կանաչի, նեխուր, սխտոր, գինձ, չաման, օրեգանո, սոյայի սոուս, կիտրոնի հյութ… Կարելի է կամեցածին չափ փորձարկել ուտեստների համերը` ընդսմին սնվելով միայն օգտակար մթերքներով:

Շաքար

Շաքարը քայքայում է ոսկորները, վնասում մաշկը և մազերը: Ընկնելով օրգանիզմ` այն բառի բուն իմաստով դուրս է քաշում կալցիումը ոսկորներից, զրկում մարմինը օգտակար միկրոտարրերից:

Ի՞նչ անել: Փոխարինեք մեղրը բնական մեղրով և չրերով, դադարեք բացահայտ քիմիական քաղցրավենիք ուտելուց: Արժի հանուն գեղեցկության և առողջության իրեն զրկել:

Ալկոհոլ
Ջրազրկում է մաշկը և ողջ օրգանիզմը` այն հասցնելով սարսափելի վիճակի: Զրկում է օրգանիզմը անգին C վիտամինից:

Ի՞նչ անել: Վերահսկեք ցանկացած ոգելից խմիչքների օգտագործումը: Հիշեք, որ դրանց կանոնավոր օգտագործումը ապագայում դեմքի և մարմնի խնդիրներ ունենալու երաշխիքն է:

Խմորիչով հաց

Առաջացնում է տարբեր սնկային ինֆեկցիաներ, խախտում մարսողության պրոցեսները, դառնում ավելորդ քաշի պատճառ:

Ի՞նչ անել: Փոխարինեք խանութի հացի տնականով: Ցանկալի է պատրաստել առանց խմորիչի հաց:

Սուրճ

Ջրազրկում է օրգանիզմը` ընդ որում խախտելով երիկամների աշխատանքը: Գեշ պարկեր աչքերի տակ, առավոտյան այտուցվածություն` սրանք կարող են իսկական պատիժ դառնալ սրճամոլների համար:

Ի՞նչ անել: Փոխարինեք սուրճը եղերդակով (цикорий): Սուրճին կարող է փոխարինել չորացրած կիտրոնաթուփը, որը բարձրացնում է ճնշումը: Սա ամենաօգտակար բնական խթանիչն է:

Թեյ

Ջրազրկում է սուրճից ոչ վատ: Վնասակար է մուգ թեյը, որը խանգարումներ է առաջացնում մարսողության համակարգում:
Ի՞նչ անել: Խմեք խոտաբույսերով թեյեր, չրերի թուրմեր: Խմեք կիտրոնի հյութով և մեղրով թեյ:

Տրանսճարպեր

Բուսական ճարպերն ամեն ինչի մեջ են` կարագի, մարգարինի, մայոնեզի, թխվածքաբլիթի, տորթերի: Տրանսճարպերը օրգանիզմը չի յուրացնում, այն պարզապես չգիտի, թե ինչ անի դրանք: Հաճախ այդ նյութերը նյութափոխանակության խանգարում են առաջացնում և նպաստում ավելորդ քաշ հավաքելուն:

Ի՞նչ անել: Խուսափեք, գնեք միայն տնական կարագ:

Շարունակելի

Загрузка...