Արոնյանը պարտվեց վերջին տուրում. London Chess Classic


30886262004_68cdc65bce_k

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտվել է London Chess Classic շախմատային սուպերմրցաշարը:

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և բաժանել 7-ից 9-րդ տեղերը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվել է հետնապահին, բուլղարացի Վեսելին Տոպալովին: Արոնյանն իր պարտությունն ընդունել է 53-րդ քայլում:

Վաստակած 6 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ամերիկացի Ուեսլի Սոն:

London Chess Classic-ը Grand Chess Tour-2016-ի վերջին մրցաշարն էր: Լևոն Արոնյանն ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ հաղթողի կոչումը նվաճել է Ուեսլի Սոն:

Загрузка...

Интересное на блоге