ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Սարսափելի է մտածել, թե ես ինչ եմ կերել


5

Սկիզբը` այստեղ`

Թթվասեր

Գոյություն ունի առասպել, որ նրա որակը կախված է թանձրությունից կամ յուղայնությունից, սակայն թե առաջինին և թե երկրորդին հնարավոր է հասնել արհեստական ճանապարհով: Պահանջվում է ընդամենն ավելացնել ավելի շատ կարագ (ոչ սերուցքային) կամ թանձրացուցիչ:

Պարզելու համար` թթվասերը լա՞վն է, թե՞ ոչ, հնարավոր է, եթե մեկ գդալ թթվասերը ավելացնել եռացրած ջրով բաժակի մեջ: Իսկական թթվասերը կլուծվի, իսկ ջուրը կդառնա կաթնանման: Թթվասերը, որը որպես նստվածք կլինի, ավելի լավ է թողնել սուպերմարքեթի դարակին:

Մեղր

Մեղրը հեշտ է նոսրացնել կամ կեղծել` օգտագործելով սոդա կամ օսլա: Կարևոր է իմանալ, որ կեղծ մեղրը կկապտի, եթե մեղրաջրով բաժակի մեջ մի կաթիլ յոդ ավելացնել:

Խավիար

Խավիարին կարելի է ոչինչ էլ չավելացնել, եթե այն երբեք խավիար չի եղել: Խավիարի անվան տակ հաճախ հաճախ վաճառում են ծովային ջրիմուռներից կեղծ ապրանք: Նման «խավիարը» կարելի է հեշտորեն տարբերել իսկականից: Այն անհետ լուծվում է եռման ջրի մեջ, այն դեպքում, երբ ձկան խավիարը թողնում է սպիտակ հետք` բարձր ջերմաստիճանում սպիտակուցի մակարդվելու հաշվին:

Պանիր

Թեև պանրի անթիվ տեսակներ կան, սակայն վառ դեղին և նարնջագույն նրանց մեջ չկան, և սա կեղծ ապրանքի առաջին նշանն է: Բացի գունանյութերից, պանրին հաճախ ավելացնում են կալիումական սելիտրա, որը դասվում է E կատեգորիայի հավելանյութերի շարքին:

Այն բացասաբար է ազդում մկանային տոնուսի, երիկամների և սրտի վրա, այնպես որ, ավելի լավ է համոզվել, որ բաղադրության մեջ դա չկա: Եվ, իհարկե, օսլա: Ինչպես և մեղրի դեպքում, մեզ կօգնի յոդը. կաթեցրու մի կտոր պանրի վրա և ստուգիր` արդյոք չի՞ կապտել:

Կարևոր է: Միշտ հիշեք, որ բնական մթերքները ունեն պիտանիության փոքր ժամկետ, քան փոխարինիչները:

Загрузка...

Интересное на блоге