ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. Սոխը խաչաձև կտրեք և… մոռացեք որովայնի ցավերի մասին

Загрузка...

3

Մոտենում են ամանորի տոները, որոնք իրոք պարգևում են առտնին մեծ ու փոքր հոգսերն ու մտահոգությունները գեթ մի պահ թոթափելու, օրվա խորհրդով անխռով ապրելու հրաշալի զգացողություն, եթե… Եթե շատ չենք տարվում որկրամոլությամբ և տուրք տալիս համադամ ուտեստները վայելելու գայթակղությանը…

Ձեզ ենք ներկայացնում մի պարզ միջոց, որը կօգնի ազատվելու աղիների դիսկոմֆորտից: Այս հին դեղատոմսը մեզ է հասել դարերի խորքից և կօգնի որովայնի ցավերից ազատվելու: Ավաղ, աղիների դիսկոմֆորտը կարող է առաջանալ ամենաանհարմար պահին, երբ ձեռքի տակ չկան փրկարար դեղահաբեր ու դեղամիջոցներ: Այս մեթոդը կօգնի ազատվելու որովայնի ցավերից, աղիների աշխատանքի խանգարումներից և հնարավորություն կտա կարգավորել աղիները գործելը:

Բաղադրիչները

1 գլուխ սոխ

200 գ թրմած թեյ

Պատրաստման եղանակը

Մաքրեք սոխը կճեպից և խաչաձև կտրեք, բայց ոչ մինչև վերջ, որպեսզի այն մասերի չբաժանվի:

Դրեք սոխը տաք թեյի բաժակի մեջ և թողեք 5-10 րոպե: Օգտագործեք ամեն անգամ այս ըմպելիքը, երբ աղիներում կառաջանա դիսկոմֆորտ:

Հետաքրքիր փաստ. թեյի բաժակի մեջ սոխը միշտ շրջվում է խաչը դեպի վեր: Հավանաբար, հենց դրա մեջ է ըմպելիքի ուժը: Շատ մարդիկ փորձում են պարզապես սոխը կտրատել թեյի մեջ` չի օգնում:

Загрузка...