Հենրիխ Մխիթարյանը կօգնի իր թիմին «Սանդերլենդի» հետ խաղում


 

hi-res-969265a7afc9d53b2a2f4569d767187b_crop_north

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տեսանյութ է հրապարակել, որում տեղեկատվություն է տարածել թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին:

Տեսանյութում նշվում է, որ թիմի պաշտպան Էրիկ Բայլին խաղադաշտ կվերադառնա ծննդյան տոների ժամանակահատվածում, Քրիս Սմոլինգը պատրաստ է 17-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ առաջիկա արտագնա խաղին, Լյուկ Շոուն չի կարող մասնակցել վերոհիշյալ հանդիպմանը, իսկ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի օգնել իր թիմին 18-րդ տուրի՝ «Սանդերլենդի» դեմ խաղում:

Հայ ֆուտբոլիստը վնասվածք է ր ստացել 15-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում, որում դարձել էր հաղթական գոլի հեղինակ (1:0) :

.sg-popup-overlay-1, .sg-popup-content-1 { z-index: 9999 !important; } #sg-popup-content-wrapper-1 { padding: 0px !important; } -->
Загрузка...