Սիրում եմ խաղալ Մխիթարյանի հետ. Մատա

Загрузка...

gettyimages_533588838

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ իրեն դուր է գալիս խաղալ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ. հաղորդել է Ibtimes-ը:

«Չեմ կարծում, որ իմ մրցակիցը հիմնական կազմում տեղ գտնելու համար Մխիթարյանն է: Տարբեր որակներ ունենք և կարող ենք միասին խաղալ: Կարծում եմ` տարբեր ֆուտբոլիստներ ենք, և ուրախ եմ Մխիթարյանի ցուցադրած խաղի համար, քանի որ նա շատ լավ տղա է և արժանի է դրան:

Սիրում եմ խաղալ Էրերայի և Մխիթարյանի հետ: Տարբեր ենք, սակայն լավ ենք հասկանում միմյանց, քանի որ նմանատիպ ֆուտբոլ ենք խաղում»,- ասել է Մատան:

Загрузка...