Մխիթարյանի գոլերը` շաբաթվա լավագույն տասնյակում (տեսանյութ)

Տեսանյութում ներկայացվում են շաբաթվա լավագույն 10 գոլերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Տոտենհեմի» հետ խաղում խփած գնդակը, ինչպես նաև ուկրաինական «Զարյային» հեղինակած իր գոլը նույնպես ընդգրկվել են տասնյակում:

Միշտ Մխիթարյանի երկրպագուն եմ եղել. Անրի

Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին պատմել է, որ միշտ «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուն է եղել. հաղորդում է Sky Sports News-ը: «Եթե պատրաստ չես այս առաջնությանը, դա վատ նշան է: Տեսել ենք «Բորուսիայից» հեռացող բազմաթիվ ֆուտբոլիստների, ովքեր Անգլիայում չեն ցուցադրել իրենց խաղը: Նրանցից շատերը վերադարձել են Դորտմունդ: Մխիթարյանը լավ չմեկնարկեց, քանի որ դա…

Գերմանական ակումբները հրաժարվել են Թուրքիայում հավաքներ անցկացնելուց

Գերմանական ակումբները հրաժարվել են ձմռանն ուսումնամարզական հավաքներն անցկացնել Թուրքիայում,- տեղեկացնում է «Welt»-ը: Բոլոր լիգաների թիմերը չեն մեկնի Թուրքիա երկրում տիրող ոչ կայուն քաղաքական վիճակի և ահաբեկչության պատճառով: Միայն «Ռոտ Վայսը» երրորդ լիգայից հավաք կանցկացնի Լարայում: Նախորդ տարի միայն Բունդեսլիգայից 7 ակումբներ հավաքներ են անցկացրել Թուրքիայում:

Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության ՀՀ առաջնությունը

Ավարտվել է գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որն անցկացվել է «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ի մարզադահլիճում: Առաջնությունն անցկացվել է բոլոր տարիքային խմբերի (մեծահասակ, երիտասարդ, պատանի) համար, որին մասնակցել են Երևան, Գյումրի, Կապան և Քաջարան քաղաքները ներկայացնող շուրջ 100 մարմնամարզուհիներ: Մեծահասակների պայքարում բոլոր վարժություններում (օղակ, գնդակ, գուրզեր, ժապավեն) Հայաստանի Հանրապետության չեմպիոն է դարձել Յասմինա Աղագուլյանը (անձնական մարզիչ՝ Գայանե…

«Ռեալը» հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» 2:0  հաշվով հաղթել է մեքսիկական «Ամերիկային»: Հանդիպման առաջին գոլն առաջին կեսի ավելացված ժամանակում խփել է ֆրանսիացի Քարիմ Բենզեման: Մադրիդցիների երկրորդ գնդակը խաղի վերջին րոպեներին հեղինակ է Կրիշտիանու Ռոնալդուն: Եզրափակչում Զինեդին Զիդանի թիմը կհանդիպի ճապոնական «Կաշիմայի» հետ:

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց առանց Մխիթարյանի (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին». հաղորդում է Armsport-ը: Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում բացել է մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբան: Տանտերերը երկրորդ խաղակեսում խփել են պատասխան գնդակը, սակայն Զլատան Իբրահիմովիչը դիպուկ հարվածը հաղթանակ է բերել «Մանչեսթեր Յունայթեդին»: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք…

Մխիթարյանի առաջին գոլը ԱՊԼ-ում` այլ ռակուրսից (տեսանյութ)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը հրապարակել է տեսանյութ, որում Հայաստանի ազգային հավաքականի և մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը Անգլիայի Պրեմիեր լիգայում հատուկ տեսախցիկի միջոցով ֆիքսված է այլ ռակուրսից, որը հասանելի չի եղել հեռուստատեսային հեռարձակումների ժամանակ: Տեսանյութը՝ այստեղ:

Ռակիտիչը մտադիր չէ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն: 28-ամյա խորվաթ ֆուտբոլիստին իր թիմում ցանկանում է տեսնել «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն: Աղբյուրի փոխանցմամբ, Ռակիտիչը մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը և պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «Կապտանռնագույնների» հետ:

Օզբիլիսը կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հնարավոր է ազատվի պարտադիր զինվորական ծառայությունից. հաղորդում է Armsport-ը: Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում քննարկվելու է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը: Քննարկմանը ներկայացվելիք որոշման հիմնավորման մեջ ասված է, որ Օզբիլիսին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը, ըստ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, պայմանավորված է այն հանգամանքով,…

Միևնույնն է, Մեսսին լավագույնն է. Չավի

«Ալ Սադի» կիսապաշտպան Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Ոսկե գնդակի» նվաճումը. հաղորդում է Championat.com-y: «Այս տարի տիտղոսները մեծ նշանակություն ունեն համեմատած այլ գործոնների: Միշտ չէ, որ այսպես է եղել: Ամեն դեպքում, Մեսսին մնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և կապ չունի, թե ով է նվաճել «Ոսկե գնդակը»»,- ասել է «Բարսելոնի»…