Մեսսիի ֆանտաստիկ գործողությունները և Սուարեսի դուբլը կատալոնական դերբիում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Էսպանյոլին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4:1: Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում փայլուն խաղ ցուցադրեց Լիոնել Մեսսին: Բացի այդ, նրա դերը մեծ էր նաև թիմի երկրորդ և երրորդ խփած գոլերում: «Բարսելոնան» այս հաղթանակից հետո 34 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Արոնյանը պարտվեց վերջին տուրում. London Chess Classic

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ավարտվել է London Chess Classic շախմատային սուպերմրցաշարը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և բաժանել 7-ից 9-րդ տեղերը: Վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով պարտվել է հետնապահին, բուլղարացի Վեսելին Տոպալովին: Արոնյանն իր պարտությունն ընդունել է 53-րդ քայլում: Վաստակած 6 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ամերիկացի Ուեսլի Սոն: London Chess Classic-ը…

Eurosport-ը շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Մխիթարյանին

Eurosport.co.uk-ի ընթերցողներն ընտրել են Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին: Առաջին հորիզոնականում է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Տոտենհենի» դեմ խաղում դարձել էր հաղթական գոլի հեղինակ (1:0): Հայ ֆուտբոլիստը ստացել է 1400 ձայն: Երկրորդ տեղում «Լեյսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին է, իսկ երրորդում` «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլն է:…

Հենրիխ Մխիթարյանը կօգնի իր թիմին «Սանդերլենդի» հետ խաղում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տեսանյութ է հրապարակել, որում տեղեկատվություն է տարածել թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին: Տեսանյութում նշվում է, որ թիմի պաշտպան Էրիկ Բայլին խաղադաշտ կվերադառնա ծննդյան տոների ժամանակահատվածում, Քրիս Սմոլինգը պատրաստ է 17-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» դեմ առաջիկա արտագնա խաղին, Լյուկ Շոուն չի կարող մասնակցել վերոհիշյալ հանդիպմանը, իսկ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան…

Սարկոզին հնարավոր է դառնա ՊՍԺ-ի նախագահ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հնարավոր է դառնա ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի նախագահ. TASS-ի հաղորդմամբ այս մասին հայտնել է GQ France-ը: Աղբյուրի համաձայն` Կատարի շեյխ Թամին բեն Համադ Ալ Թանին առաջարկել է փոխարինել Նասեր Ալ Խելաիֆիին: Այդ նշանակման մասին կարող է հայտարարվել ձմռանը: Սարկոզին ֆրանսիական ակումբի երկրպագու է: Սարկոզիի ներկայացուցիչները, սակայն, հերքել են նրա…

«Բորուսիան» 10 ֆուտբոլիստով խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրը մեկնարկեց «Հոֆենհայմ»-«Բորուսիա» Դորտմունդ խաղում: Առաջին խաղակեսը շատ բուռն է սկսվել. արդեն 3-րդ րոպեին Մարկ Ուտն առաջ է մղել տանտերերին: 8 րոպե անց Մարիո Գյոտցեն հավասարեցրել է հաշիվը: Հանդիպման 20-րդ րոպեին Վագները դարձյալ առաջ է մղել «Հոֆենհայմին»: Առաջին խաղակեսի ավարտից 4 րոպե առաջ Մարկո Ռոյսը 2-րդ դեղին քարտն է ստացել և հեռացվել խաղադաշտից:…

Մահացել է Հայաստանի 5-րդ օլիմպիական չեմպիոն Ֆաինա Մելնիկը

Այսօր Մոսկվայում դժբախտ պատահարի հետևանքով 71 տարեկանում մահացել է Հայաստանի 5-րդ օլիմպիական չեմպիոն, հայտնի մարմնամարզիկ, խորհրդային սկավառականետորդ և գունդ հրող Ֆաինա Մելնիկը. հաղորդում է Sport Express-ը: Ֆաինա Մելնիկը ծնվել է 1945-ի հունիսի 9-ին Ուկրաինայում` Խմելնիցկի մարզի Բակոտա քաղաքում: Նա Եվրոպայի կրկնակի չեմպիոն է (1971, 1974), օլիմպիական խաղերի հաղթող (1972)` ոսկե մեդալակիր սկավառականետում մարզաձևում, երեք օլիմպիական խաղերի մասնակից,…

Սիրում եմ խաղալ Մխիթարյանի հետ. Մատա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ իրեն դուր է գալիս խաղալ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ. հաղորդել է Ibtimes-ը: «Չեմ կարծում, որ իմ մրցակիցը հիմնական կազմում տեղ գտնելու համար Մխիթարյանն է: Տարբեր որակներ ունենք և կարող ենք միասին խաղալ: Կարծում եմ` տարբեր ֆուտբոլիստներ ենք, և ուրախ եմ Մխիթարյանի ցուցադրած խաղի համար,…

«Միլանը» 117 տարեկան է

Իտալական «Միլան» Ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1899-ի դեկտեմբերի 16-ին 5 անգլիացիների կողմից՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ. գրում է Calend-ը: Ակումբը սկզբում կոչվել է Milan football And Cricket Club, այն համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով։ «Միլանն» իր խաղերն անցկացնում է «Սան Սիրո» մարզադաշտում։ Ըստ Forbes ամսագրի՝ Միլանը 2012-ին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային…